Որքա՞ն մարդ է այցելում ԼՂՀ որպես տուրիստ

Վերջին տարիներին ավելանում է Հայաստան և ԼՂՀ ԱՊՀ տարածքից և այլ երկրներից այցելող մարդկանց թիվը: Նրանք գալիս են ինչպես հանգստանալու համար, այնպես էլ գործնական, կրթական և այլ նպատակներով: Ինչպես տնտեսությունը և քաղաքականությունը, այնպես էլ տուրիմզը կարևոր նշանակություն ունեն երկրի միջազգային վարկանիշի վրա: Եթե առաջիններն ազդում են երկրի, որպես վստահելի գործընկերոջ իմիջի վրա, ապա տուրիստական այցերի աճը ձևավորում է բնակավայրի, որպես անվտանգ ու հյուրընկալ երկրի իմիջ, ինչը շատ կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար:

ԲԱՐՈՄԵՏՐ-ի հետազոտական խումբը որոշեց պարզել, թե անցած տարիների ընթացքում քանի մարդ է այցելել Արցախ և հիմնականում՝ ինչ նպատակներով:

Ինչպես վկայում են ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2013 թվականին երկիր այցելել է 16.317 մարդ, որոնցից 15.470՝ հանգստի և ժամանցի համար, իսկ 2014-ին՝ 14.375 մարդ, որից որպես տուրիստ՝ 13.475 մարդ:

2014 թվականին ԼՂՀ այցելել են զբոսաշրջիկներ 78 երկրից, ամենաքիչը՝ Մալթայից, Սինգապուրից, Քուվեյթից և Թաիլանդից: Ամենամեծ թվով տուրիստներ գնում են Արցախ հետևյալ երկրներից:

 

Երկրի / Նպատակ

Հանգիստ և ժամանց

Գործնական

Այլ

Ռուսաստանի Դաշնություն

7840

67

1

ԱՄՆ

945

93

1

Ֆրանսիա

384

126

-

Ուկրաինա

336

20

1

Լեհաստան

319

7

-

Գերմանիա

272

17

-

Թուրքմենստան

270

-

3

Իրանի ԻՀ

255

191

-

2013 թվականի համեմատ տուրիստների թվի նվազումը կապված է Ադրբեջանի կողմից շփման գծում ռազմական գործողությունների ակտիվացման հետ, ինչն ուղղակիորեն ազդում է անվտանգության գործակցի վրա: Ուշագրավ է, որ տարեց տարի աճում է ԼՂՀ-ում կազմակերպվող մշակութային միջոցառումների քանակը, որոնց մասկանցելու եկող մարդիկ նաև ծանոթանում են երկրի տեսարժան վայրերին և հետագայում արդեն գալիս են որպես զբոսաշրջիկ՝ իրենց մշտական բնակության երկրներում ստեղծելով Արցախի որպես անվտանգ, հարմարավետ և զբոսաշրջային այլ վայրերից ֆինանսական տեսակետից ավելի հարմար երկրի իմիջ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:19 Հուլիս 29, 2015

Ամենաընթերցված նյութեր