Որքա՞ն է կազմում ԼՂՀ-ում աշխատող և գործազուրկ բնակչության թիվը

Պետության և հասարակության կայացման կարևորագույն ասպեկտներից մեկը աշխատունակ բնակչության, աշխատատեղերի առկայության ապահովումն է և գործազրկության հետևողական վերացումը, քանի որ հենց մշտազբաղ բնակչությունն է դառնում երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային այն հիմքը, որի վրա խարսխվում է սոցիալական ողջ համակարգը: Այս տեսակետից խիստ կարևոր է Արցախում նույնպես ունենալ նոր աշխատատեղեր, մասնագետների պահանջարկ, զբաղվածության ոլորտների բազմազանություն, ինչը թույլ կտա խուսափել արտագաղթի ռիսկերից առանց այդ էլ փոքրաթիվ պետությունում և ապահովել մարդկանց կյանքի համար անհրաժեշտ նյութական և հոգևոր բարիքները:

ԲԱՐՈՄԵՏՐ-ի հետազոտական խումբը որոշեց պարզել, թե որքան է կազմում Լեռնային Ղարաբաղում աշխատանք ունեցող և աշխատազուրկ մարդկանց թիվը և ինչ միտումներ են գրանցվել այդ ոլորտում վերջին տարիների ընթացքում:

Համաձայն ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2014 թվականին տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմել է 62.605 մարդ, որոնցից զբաղվածություն ունեցողների թվաքականը եղել է 61.071, իսկ գործազրկության ցուցանիշը՝ 2.5%:

 

Տնտեսապես ակտիվ բնակչություն

Զբաղվածների թվաքանակը

Վարձու աշխատողների թվաքանակը

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը

2013

63545

60978

45888

2567

2014

62605

61071

45960

1534

Ինչպես վկայում են ցուցանիշները, 2014 թվականին նախորդ տարվա համեմատ գործազուրկների թիվը նվազել է 1033-ով: Միևնույն ժամանակ, հասկանալու համար, թե տնտեսության որ ոլորտներն են ապահովում ամենամեծ թվով աշխատատեղեր ԼՂՀ-ում, հարկ է վերլուծել առկա իրավիճակն ու դրա փոփոխության դինամիկան:

Տնտեսության ոլորտ

Զբաղվածների թվաքանակ, 2013թ.

Զբաղվածների թվաքանակ, 2014թ.

Տարբերություն

Կառավարում և պաշտպանություն

9984

10223

+239

Կրթություն

9454

9430

-24

Արդյունաբերություն

6321

6368

+47

Առևտուր

5202

4750

-452

Շինարարություն

3259

3145

-114

Առողջապահություն

2518

2700

+182

Ֆինանսներ և վարկ

743

911

+168

Ինչպես երևում է վիճակագրական տվյալներից (էջ 2), ԼՂՀ-ում նոր աշխատատեղեր ապահովող և, հետևաբար, տնտեսության առավել ակտիվ զարգացող ճյուղերը 2014 թվականի ընթացքում եղել են կառավարումը, պաշտպանությունը, արդյունաբերությունը, առողջապահությունը և ֆինանսական ոլորտը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Հուլիս 23, 2015

Ամենաընթերցված նյութեր