Որքա՞ն է կազմում միջին աշխատավարձը Երևանում և ՀՀ մարզերում

Երկրի տնտեսական զարգացման և հասարակության սոցիալական բարեկեցության կարևոր ցուցանիշներից մեկը միջին աշխատավարձի չափն է և դրա փոփոխության դինամիկան: Թեև ոչ պլանային տնտեսության և մասնավոր ձեռնարկատիրական գործունեության պայմաններում պետական և մասնավոր հատվածներում աշխատավարձի չափը կարող է բավականին տարբերվել: Այն զգալիորեն տարբերվում է նաև մայրաքաղաքում և մարզերում՝ կապված աշխատատեղերի, մասնագետների պահանջվածության, տնտեսության ճյուղերի զարգացվածության, նոր ապրանքների ու ծառայությունների հասանելիության, կրթական, գիտական և մշակութային օջախների կենտրոնացման և այլ հանգամանքների հետ:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե որքան է կազմում միջին աշխատավարձը Երևանում և ՀՀ մարզերում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների (էջ 2), 2015 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 181.927 դրամ: Ըստ մարզերի միջին աշխատավարձի տատանումներն ունեն հետևյալ տեսքը:

 

Բնակավայրեր

Միջին աշխատավարձ,

ՀՀ դրամ

1

Սյունիք

207.714

2

Երևան

198.076

3

Կոտայք

155.324

4

Արմավիր

153.156

5

Լոռի

148.266

6

Արարատ

145.257

7

Վայոց Ձոր

143.327

8

Տավուշ

139.143

9

Գեղարքունիք

137.401

10

Շիրակ

127.620

11

Արագածոտն

124.221

Ինչպես վկայում են տվյալները, Հայաստանում աշխատավարձերի միջինացված ցուցանիշներով Սյունիքի մարզը գրավում է առաջին տեղը, իսկ Արագածոտնի մարզը՝ վերջին: Ակնհայտ է, որ Սյունիքն առաջ է անցնում հանքարդյունաբերության շնորհիվ, իսկ Արագածոտնի մարզը զբաղեցնում է վերջին տեղը արդյունաբերության բացակայության և առավելապես գյուղատնտեսական աշխատանքների միջոցով ստացվող եկամուտների պատճառով:

Հայաստանում ամենաբարձր և ամենացածր աշխատավարձերի միջև մոտ 40%-ի տարբերությունը բավականին լուրջ հիմնահարց է, եթե հաշվի առնենք, որ ընդհանուր սպառման ապրանքների և ծառայությունների (ջուր, էլեկտրաէներգիա, գազ, այլուր, աղ) համար գործում են գրեթե նույն գները երկրի ողջ տարածքով:

 

ԲԱՐՈՄԵՏՐ 

10:30 Հուլիս 22, 2015

Ամենաընթերցված նյութեր