Հայաստանում ամենաբարձր և ամենացածր աշխատավարձերը՝ ըստ ոլորտների

Անկախացումից և ազգային դրամի ներմուծումից հետո հանրության ուշադրության կենտրոնական թեմաներից մեկը աշխատավարձերն են, դրանց փոփոխության դինամիկան, համապատասխանությունը մարդկանց կատարած աշխատանքի, ակնկալիքների, պետության կողմից սահմանվող նվազագույն զամբյուղի և այլ չափանիշներին: Տարիների ընթացքում աշխատավարձերի վերաբերյալ հանրային քննարկումներին ավելացան ևս երկու ասպեկտներ: Մեկը վերաբերում է նրան, թե տնտեսության ո՞ր ոլորտում են տրվում ամենաբարձր և ամենացածր աշխատավարձերը, իսկ մյուսը նրան, թե պետական սեկտորում աշխատողն է ստանում ավելի շա՞տ, թե՞ մասնավոր հատվածում:

ԲԱՐՈՄԵՏՐ-ի հետազոտական խումբը որոշեց պարզել, թե տնտեսության որ ոլորտում և պետական, թե մասնավոր հատվածում է ավելի ձեռնտու աշխատել Հայաստանում:

Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների (էջ 4), 2015 թվականի մայիս ամսվա կտրվածքով պետական սեկտորում միջին աշխատավարձը կազմել է 162.550 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 213.217 դրամ:
2014 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած պետական սեկտորում միջին աշխատավարձն աճել է մոտ 16% -ով, իսկ մասնավոր հատվածում՝ մոտ 8% -ով:

Ըստ տնտեսության ճյուղերի Հայաստանում միջին ամենաբարձր և ամենացածր աշխատավարձերի հնգյակներն ունեն հետևյալ պատկերը (ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների տվյալների, էջ 3):

 

Ամենաբարձր

 

Ոլորտ

Պետական,

ՀՀ դրամ

Մասնավոր,

ՀՀ դրամ

1

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն

458.625

376.360

2

Տեղեկատվություն և կապ

171.571

457.935

3

Հանքագործական արդյունաբերություն

-

335.669

4

Էլեկտրականության, գազի մատակարարում

295.411

222.835

5

Շինարարություն

228.128

221.647

 Ամենացածր

 

Ոլորտ

Պետական, ՀՀ դրամ

Մասնավոր, ՀՀ դրամ

1

Վարչարարական և օժանդակ գործունեություն

105.568

145.394

2

Մշակույթ և հանգստի կազմակերպում

111.097

128.898

3

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն

113.405

156.386

4

Կրթություն

114.408

162.769

5

Կացության և հանրային սննդի կազմակերպում

-

119.798

Վիճակագրական տվյալները վկայում են, որ Հայաստանում տնտեսության նույն ոլորտում ներգրավված մարդկանց աշխատավարձը կարող է էականորեն տարբերվել՝ կախված նրանից, թե պետական սեկտորում է մարդը կատարում այդ աշխատանքը, թե մասնավոր: Միևնույն ժամանակ, եթե բարձր աշխատավարձերի առումով պետական և մասնավոր սեկտորները հարաբերականորեն կիսում են տեղերը, ապա ցածր աշխատավարձերի առումով պետությունն, անկասկած, "հաղթում" է մասնավոր հատվածին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:30 Հուլիս 20, 2015

Ամենաընթերցված նյութեր