Հայաստանում ավելի շատ են ներգնա՞, թե՞ արտագրա տուրիստները

Ամեն տարի պետական և միջազգային մի շարք կազմակերպություններ հաշվարկում են ամբողջ աշխարհում ներգնա և արտագնա տուրիստների թվաքանակը՝ հետագայում ոլորտում որոշակի կարգավորումներ անելու նպատակով: Հայաստանում նույնպես հատկապես վերջին շրջանում, տուրիզմի ոլորտում զգալի զարգացումների համատեքստում, անհրաժեշտ կարգավորումները ենթադրում են տուրիզմին վերաբերող վիճակագրական տվյալների և դրանց վերլուծության առկայություն:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե վերջին տարիների Հայաստանում ավելի մեծ թիվ է գրանցվել ներգնա՞, թե արտագնա տուրիզմի ոլորտում: Համաձայն Հայաստանի հանրապետության էկոնոմիկայի նախարարության տվյալների, միայն 2015թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 214.757 մարդ:

 

Տուրիզմը Հայաստանում

2014 (հունվար - մարտ)

2015 (հունվար - մարտ)

Տարբերություն

Արտագնա

237.494 մարդ /միջինացված տվյալներով/

214.757 մարդ

-22.737 մարդ, կամ -9.5%

 

Արտագնա տուրիստների թիվը կազմում է երկրի մշտապես բնակվող մարդկանց 10-12 %, մինչդեռ ներգնա տուրիզմի ցուցանիշներն առավել տպավորիչ են:

2014թ. հունվար-դեկտեմբերին հանրապետության տարածքում որպես ներգնա տուրիստ է հաշվառվել 859.703 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 28.4%-ով:

Ներգնա տուրիստների թիվը, իր հերթին, կազմում է երկրի բնակչության թվի գրեթե 43%-ը, ինչը ակնհայտորեն նշանակում է, որ Հայաստանում ավելի շատ զարգացած է ներգնա, քան թե արտագնա տուրիզմը:

Այս երևույթը, բնականաբար, ունի իր պատճառները, որոնցից առաջինը կապված է բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների հետ: Հաշվի առնելով Հայաստանից օդային փոխադրամիջոցների սակագների, ինչպես նաև այլ երկրներում հյուրանոցային և հարակից ծառայությունների արժեքների բավականին բարձր լինելը Հայաստանի բնակչության մեծամասնության համար, պետք է փաստել, որ արտագնա տուրիզմը Հայաստանում, նաև երկրում ընթացող տնտեսական փոփոխությունների համատեքստում, զարգանալու միտում կարող է և չգրանցել: Փոխարենը զգալիորեն ավելանում են ներգնա տուրիզմի ծավալները:

Դրա երկրորդ պատճառը կապված է անվտանգության հետ: Հայերի կողմից երբեմնի սիրված Եգիպտոսի և Թուրքիայի հանգստավայրերը վերջին տարիներին կորցրել են իրենց գրավչությունը՝ հենց անվտանգության տեսակետից: Փոխարենը Հայաստանի բնակչության մի մասը նախընտրում է հանգիստն անցկացնել ծանոթ և ապահով Հայաստանում, ինչը բերում է ներգնա տուրիզմի ծավալների մեծացման:

Կա նաև երրորդ պատճառը, որը կապված է հայրենաճանաչության հետ: Ներգնա զբոսաշրջիների մի մասը ընտանիքներ են, որոնք նպատակ ունեն երեխաների համար ոչ միայն կազմակերպել օգտակար և հաճելի հանգիստ, այլև ծանոթացնեն Հայաստանի մոտիկ ու հեռու բնակավայրերի և դրանցում պահպանված պատմամշակութային ժառանգությանը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:31 Հուլիս 16, 2015

Ամենաընթերցված նյութեր