Մսամթերք արտադրող հայկական ընկերությունների վարկանիշը Երևանում

Անկախացումից հետո ՀՀ տնտեսության մեջ զարգացավ թեթև` հատկապես սննդի, արդյունաբերությունը: Զարգացող կամ անցումային տնտեսությամբ երկրների համար շատ ավելի հեշտ է զարգացնել գյուղատնտեսությունը և դրա վրա հիմնված թեթև վերամշակող արդյունաբերությունը: Այս ոլորտները, ի տարբերություն ծանր արդյունաբերության և վերամշակող արդյունաբերության, շատ կապիտալ ներդրումներ չեն պահանջում: Գյուղատնտեսության վրա հիմնված վերամշակող արդյունաբերության զարգացումը շատ կարևոր է ցանկացած տնտեսության համար, քանի որ վերջինս ռազմավարական նշանակություն ունի և լուծում է պարենամթերքով ապահովվածության հիմնախնդիրը:

Մսամթերքի արտադրությունը համարվում է այն ոլորտներից մեկը որի գծով ՀՀ-ում կազմակերպվել և զարգացել է տեղական արտադրություն: Ինչպես նկատում ենք 2006-2013թթ. ընկած ժամանակաշրջանում 34.8%-ով աճել է մսի և 166.6%-ով երշիկեղենի արտադրության ծավալները (Աղյուսակ 1): Մյուս կողմից, չնայած այս ապրանքախմբի գծով արդեն իսկ առկա է տեղական արտադրություն, բավականին քիչ են արտահանման և փոխարենը մեծ են ներմուծման ծավալները (Աղյուսակ 2): Ավելին, նշված ժամանակահատվածում կճատվել են արտահանման և աճել են ներմուծման ծավալները:

Աղյուսակ 1

Մսամթերքի արտադրություն ծավալները ՀՀ-ում 2006-2013թթ. (հազար տոննա) 

 

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

Միս

53.6  

57.9

59.6

57.8

54.3

61.1

65.9

72.3

Երշիկեղեն

1.5

1.9

2.6

3.3

3.2

3.6

3.7

  1. 0

 Աղբյուր`  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

 

Աղյուսակ 2

Մսամթերքի արտահանման և ներմուծման ծավալները (հազար տոննա)

 

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

Արտահանում

0.8

0.9

0.4

0.2

0.03

0.0

0.04

0.05

Ներմուծում

25.5

40.9

66.1

49.7

51.1

58

55.2

49.6

 Աղբյուր`  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Մսամթերքի շուկայում հատկապես երշիկեղենի արտադրության ոլորտում, վերջին տարիներին հաճախակի են բացահայտվում խախտումներ, որոնք բնականաբար առաջացնում են նաև դժգոհություններ սպառողների մոտ: Մյուս կողմից սպառողների պահանջարկը բարձրորակ երշիկեղենի հանդեպ բավականին սահմանափակ է, քանի որ ցածր է կենսամակարդակը:
Թե հայրենական որ արտադրողի արտադրանքն են նախընտրում երևանցի սպառողները մսամթերք գնելիս, պարզվել է ԲԱՐՈՄԵՏՐԻ կողմից իրականցված հարցման արդյունքում: Հարցվողներին հնարավորություն է տրվել ընտրելու երկու արտադրող ընկերություններ:

Գրաֆիկ

Մսամթերք (երշիկեղեն, բաստուրմա, այլ) գնելիս տեղական ո՞ր արտադրողի արտադրանքն եք նախընտրում

Ինչպես ցույց են տալիս հարցման արդյունքները սպառողները հիմնականում նախընտրում են Աթենք, Բեկոն և Բարի Սամարացի ընկերությունների արտադրանքը, որոնց բաժին է ընկել հարցվողների կողմից տրված բոլոր պատասխանների համապատասխանաբար 32.6%, 26% և 25.7%-ը: Այնուհետև, շատ մեծ տարբերությամբ հաջորդում են Մուշ, Դելիկատես և Մոյա Սեմյա ընկերությունները: Մսամթերք արտադրող մյուս ընկերությունների անունները հարցվողների կողմից նշված պատասխաններում ընդհանուր առմամբ կազմել են 3%:
Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ մսամթերքի տեղական շուկան բավականին մրցակցային է, երևանաբնակ սպառողների մեծամասնությունը` հաշվի առնելով որակ և գին հարաբերակցությունը, նախապատվությունը տալիս է հիմնականում 3 ընկերությունների կողմից արտադրված մսամթերքին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:15 Մայիս 08, 2015

Ամենաընթերցված նյութեր