Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ՀՀ անդամակցության հետևանքները

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հիմնադրվել է 1995թ. իսկ հիմնադրման հիմքում ընկած է Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագիրը (ՄԱԳՀ), որը կնքնվել է 1947թ. 23 երկրների միջև: Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնական նպատակն է հանդիսանում անդամ երկրների միջև իրականացվող արտաքին առևտրում առկա սահմանափակումների և խոչընդոտների նավազեցումը: Այսինքն, ԱՀԿ-ն նպաստում է միջազգային առևտրի ընդլայմանը և զարգացմանը` ապահովելով շատ ավելի լայն հնարավորություններ անդամ երկրների համար:

Հայաստանի ԱՀԿ անդամակցության գործընթացը սկսվել է 1992 թվականինց: 2003թ. փետրվարի 5-ինՀայաստանըպաշտոնապեսդարձավԱՀԿ 145-րդանդամը: Ներկայում կազմակերպությանն անդամակցում է 160 երկիր: Հիմնվելով ԱՀԿ խտրականության բացառման հիմնական սկզբունքի վրա, կարող ենք նշել, որ ԱՀԿ անդամակցությունը զգալի մեծ հնարավորություններ է ստեղծել ՀՀ միջազգային առևտրի` հատկապես արտահանման ընդլայնման և զարգացման համար: Այսինքն, ԱՀԿ անդամ 160 երկրների շուկաները շատ ավելի հասանելի են դարձել ՀՀ արտահանողների համար և մյուս կողմից ՀՀ շուկան շատ ավելի հասնելի է դարձել ԱՀԿ անդամ երկրների համար: Այստեղ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլ հավասար պայմաններում ՀՀ շուկան իրենից ներկայացնում է "փոքր" շուկա համաշխարհային տնտեսության մեջ, կարող ենք նշել, որ ՀՀ ԱՀԿ անդամակցությունից ակնկալվող "օգուտները" պետք է գերազանցեն հնարավոր "վնասները": Սովորաբար փոքր երկրների համար արտաքին առևտուրը շատ ավելի մեծ դեր ունի տնտեսական զարգացման գործում, քան մեծ երկրների դեպքում:   

 

Աղյուսակ 1 ՀՀ արտաքին առևտուրը 1998-2004թթ. (մլն. դոլար)

 

1998

1999

2000

2001

2002

2003

2004

Արտահանում

223

233

297

343

507

678

723

Ներմուծում

8956

802

885

875

991

1269

1351

Հաշվեկշիռ

-672

-569

-588

-532

-484

-591

-628

 

Աղյուսակ 2 ՀՀ արտաքին առևտուրը 2005-2013թթ. (մլն. դոլար)

 

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

Արտահանում

974

985

1152

1057

710

1041

1334

1380

1478

Ներմուծում

1802

2192

3267

4426

3321

3748

4145

4261

4385

Հաշվեկշիռ

-828

-1207

-2115

-3369

-2611

-2707

-2811

-2881

-2907

 

Աղբյուր`  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Վերլուծելով ՀՀ արտաքին առևտրի ցուցանիշները մինչև ԱՀԿ անդամակցությունը (Աղյուսակ 1) և ԱՀԿ անդամակցությունից հետո (Աղյուսակ 2) ` կարող ենք նշել, որ ԱՀԿ անդամակցությունը, այլ հավասար պայմաններում, նպաստել է հիմնականում ներմուծման, քան արտահանման ծավալների ավելացմանը: Այսինքն, ԱՀԿ անդամակցությունից հետո ՀՀ շուկան շատ ավելի հասանելի է դարձել արտասահմանյան ապրանքների համար: Ավելին, ՀՀ առևտրային հաշվեկշռի պակասուրդը միշտ աճել է: Մյուս կողմից մենք նշել ենք, որ ԱՀԿ անդամակցությունը նաև ապահավում է արտասահմանյան շուկաների հասանելություն հայկական ապրանքների համար: Ինչպես նկատում ենք 2005-2013թթ. ընթացքում արտահանման զգալի աճ չի գրանցվել, որը հիմնականում զարգացած տեղական արդյունաբերության բացակայության արդյունք է:

Այսպիսով ՀՀ ԱՀԿ անդամակցությունից հետո անցել է ավելի քան 12 տարի: Հստակ կարող ենք փաստել, որ այն ակնկալվող "օգուտները", որոնք սկզբնական շրջանում սպասվում էին ԱՀԿ անդամակցությունից հետո` չիրականացան: ՀՀ չկարողացավ ԱՀԿ շրջանակներում ամբողջությամբ օգտագործել այն հնարավորությունները և առավելությունները, որոնք այդ կազմակերպությունը տրամադրում է: Այստեղ առաջին հերթին նկատի ունենք հատկապես արտահանման ապրանքային և աշխարհագրական կառուցվածքի ընդլայնումը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

14:35 Ապրիլ 17, 2015

Ամենաընթերցված նյութեր