Սպառողական վարկերի շուկան Հայաստանում

Ընդհանրապես, յուրաքանչյուր երկրի տնտեսության և բանկային համակարգի մեջ կարևոր բաղադրիչներից մեկն ընդհանուր վարկային պորտֆելի մեջ այս կամ այն վարկի տեսակարար կշիռն է, որից էլ կարելի է նաև եզրակացություններ անել տվյալ երկրի վարկային համակարգի, վարկային պորտֆելի և տնտեսության զարգացման ուղղությունների վերաբերյալ:

Շատ կարևոր է նաև բանկային համակարգի վիճակը պատկերացնելու համար սպառողական վարկերի շուկայի զարգացման հեռանկարների և միտումների ուսումնասիրությունը:

Ուսումնասիրելով ՀՀ ԿԲ-ի կողմից վարկավորման վերաբերյալ ներկայացված վիճակագրությունը`  կարող ենք ասել, որ ՀՀ-ում վերջին 6 տարիներին վարկերն ունեն դինամիկ աճի միտում և բացառություն է կազմում միայն 2015թ.-ի հունվարի ցուցանիշը, քանի որ միայն 2015թ.-ի հունվարին է, որ այն կրճատվել է մոտ 34.0 մլրդ դրամով: ՀՀ-ում, ըստ ՀՀ ԿԲ վիճակագրական տվյալների 2014թ.-ի դեկտեմբերի վերջին վարկերը կազմել են 2.010 տրլն ՀՀ դրամ, որը մոտ 325.0 մլրդ դրամով ավելի է 2013թ.-ի ցուցանիշից: ՀՀ վարկային պորտֆելում ամենամեծ տեսակարար կշիռը սկսած 2013թ.-ից ունեցել են սպառողական վարկերը, որոնք 2015թ.-ի հունվարին հասել են 445.7 մլրդ ՀՀ դրամի: Իսկ 2012թ.-ից առաջ որոշ տարիների արդյունաբերության ոլորտի վարկավորման ծավալները եղել են ավելի շատ, քան սպառողական վարկերը: Այսինքն` վստահաբար կարելի է ասել, որ ՀՀ վարկային պորտֆելի առաջատարը սպառողական վարկերն են, իսկ ՀՀ վարկային պորտֆելը կարելի է անվանել "սպառողական վարկերի պորտֆել", իսկ բանկերին` "սպառողական վարկ տվողներ": Դրական է արդյոք դա, թե ոչ՝ հարցի մի կողմն է, բայց այն որ այս շուկան ունի զարգացման լուրջ տեմպեր և ձգտում է հասնել վարկային պորտֆելի 1/4-ին դա ակնհայտ է: Իհարկե, եթե սպառողական ոլորտին ավելացնենք նաև առևտրի ոլորտին տրվող վարկերը, ապա գույներն ավելի կխտանան, քանի որ, եթե սպառողական վարկերն ուղղվում են ապրանքների և ծառայությունների ձեռքբերմանը, ապա առևտրի ոլորտն էլ կարելի է ասել "սպառողական վարկավորման" ձեռնարկատիրական ոլորտն է, քանի որ վերջիններս էլ շատ ժամանակ վարկ են վերցնում ներմուծման համար, իսկ դա մեծածախ սպառողական վարկի մոդելի է նմանվում:

Իհարկե, նման միտումները կարող են հանգեցնել բացասական զարգացումների, քանի որ սպառողական վարկերի տոկոսադրույքները բավականին բարձր են, որն էլ հանգեցնում է գնաճային ռիսկերի, հետևաբար` սպառողական վարկերի շուկայի զարգացման տեմպերը, եթե դրանք չեն ուղղորդվում ցածր տոկոսադրույքներ ապահովելու քաղաքականությամբ, անմիջականորեն իրենց բացասական ազդեցությունը կարող են թողնել գնաճի վրա:

Անդրադառնանք նաև սպառողական վարկերի առանձին տեսակներին, ինչպես նաև դրանց հիմնական միտումներին: Հայաստանում սպառողական վարկերի վիճակագրությունը տարվում է ըստ հետևյալ տեսակների` քարտային վարկեր, ավտովարկեր, կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկեր, ոսկու գրավով վարկեր և այլ սպառողական վարկեր:

Հայաստանում 2015թ.-ի հունվարին ՀՀ առևտրային բանկերի կողմից ամենաշատ տրամադրվել են արտարժութային և դրամային քարտային վարկեր, որից` արտարժույթով տրամադրված քարտային վարկերը կազմել են` 92.4 մլրդ դրամ, իսկ դրամով` 83.7 մլրդ ՀՀ դրամ, այսինքն` քարտային վարկերի հանրագումարը 176.0 մլրդ ՀՀ դրամ է: Դրան հաջորդում են կամ երկրորդ հորիզոնականում են գտնվում 105.2 մլրդ ՀՀ դրամ ծավալով այլ սպառողական վարկերը, որին հաջորդել են ոսկու գրավով վարկերը, որոնք ևս մեծ տեսակարար կշիռ են կազմել մոտ 99.6 մլրդ ՀՀ դրամ: Կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկերը կազմել են մոտ 40.0 մլրդ ՀՀ դրամ: Ամենահետաքրքիրն այն է, որ ավտովարկերը սպառողական վարկերի ցուցակում գտնվում են վերջին տեղում և կազմում են մոտ 20.0 մլրդ ՀՀ դրամ:

Այսպիսով, ՀՀ տնտեսության մեջ աճի տեմպերը դանդաղում են, իսկ սպառողական վարկերն ավելանում, իրականությունը նա է, որ դա տանում է այդ շուկայի զարգացման, որը հասել է հասունացման բավականին բարձր մակարդակի կամ ՀՆԱ-ի 10%-ին, ինչպիսին կլինեն զարգացման հետագա տեմպերը կապված է մի շարք գործոններից, սակայն սպառողական վարկերի հաշվին կարելի է զարգացնել բանկային համակարգը, իսկ տնտեսությունը` ոչ: 

Աղյուսակ

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված վարկերը և սպառողական վարկերը

 

Դեկտեմբեր 2013

ՀՀ դրամ

Դեկտեմբեր 2014

ՀՀ դրամ

Հունվար 2015

ՀՀ դրամ

 

Դրամ

Արտարժույթ

Դրամ

Արտարժույթ

Դրամ

Արտարժույթ

Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, արժութային սվոպ, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի, այդ թվում` 680.249.446 1.082.149.934 716.706.730 1.404.915.852 710.729.766 1.366.819.002
Սպառողական վարկեր,այդ թվում` 300.039.305 65.552.317 353.383.783 98.136.142 348.414.286 97.294.984
քարտային վարկեր 66 536 202 61 948 475 83 885 899 93 511 609 83 675 183 92 384 798
ավտովարկեր 18 757 784 66 915 20 466 571 188 554 19 865 660 186 247
կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռք բերման վարկեր 29 824 561 247 41 661 811 0 40 059 363 0
ոսկու գրավով վարկեր 93 548 485 26 564 97 809 887 165 189 99 609 927 172 454
այլ սպառողական վարկեր 91 285 437 3 395 011 109 414 968 4 253 730 105 194 701 4 534 363

 

ԲԱՐՈՄԵՏՐ 

12:32 Մարտ 31, 2015

Ամենաընթերցված նյութեր