Աշխարհի ամենաբարձր աշխատավարձերով 10 երկրները և Հայաստանը

Միջին աշխատավարձի մեծությունը թույլ է տալիս չափել տվյալ երկրի բնակչության բարեկեցությունը: Եվ ենթադրվում է, որ որտեղ ամենաբարձրն են աշխատավարձերը, այնտեղ ամենալավն են ապրում մարդիկ: Սակայն իրականում կան մի շարք գործոններ, որոնք շատ մեծ կարևորություն ունեն, դրանք են` վճարվող հարկերի մակարդակը, անվտանգությունը, փողի գնողունակությունը, բարեկեցության իրական փաթեթի արժեքը և այլն:

Այսպես, 10-րդ հորիզոնականում Նիդեռլանդներն է՝ տարեկան 29.269 հազար դոլարով, որտեղ միջին տարեկան եկամուտը կազմում է 47.056 հազար ԱՄՆ դոլար, իսկ պահումները` ավելի քան 37.8%:

9-րդ հորիզոնականում է գտնվում Հարավային Կորեան, որտեղ տնտեսական աճի ամենաբարձր տեմպերն են արձանագրվում սկսած 1960-ականներից: Վերջինս հանդիսանում է նաև 6-րդ ամենամեծ արտահանողը և 10-րդ ամենամեծ ներմուծողը և բավականին մեծ կախվածություն ունի միջազգային առևտրից: Տարեկան միջին եկամուտն այստեղ կազմում է 35.406 հազար ԱՄՆ դոլար, իսկ մասհանումները 12.3%:

8-րդ հորիզոնականում է գտնվում Նորվեգիան՝ տարեկան 31.101 հազար ԱՄՆ դոլար ցուցանիշով: Վերջինս ունի բավականին մեծ նավթային պաշարներ, անտառներ, ձկան պաշարներ և այլն: Այստեղ բավականին զարգացած է նաև հանրային առողջապահական համակարգը: Նորվեգիան աչքի է ընկնում նաև բավականին ցածր գործազրկության մակարդակով: Միջին համախառն եկամուտը կազմում է 43.990 հազար ԱՄՆ դոլար, իսկ պահումները 29.3%:

7-րդ հորիզոնականում է գտնվում Կանադան` 32.662 հազար ԱՄՆ դոլար ցուցանիշով: Կանադան հանդիսանում է էներգիայի զուտ արտահանող, վերջինս նավթի գնահատված համաշխարհային պաշարներով 2-րդ երկիրն է` Սաուդյան Արաբիայից հետո: Միջին տարեկան եկամուտները կազմում են 42.253 հազար ԱՄՆ դոլար, իսկ պահումները` 22.7%:

6-րդ հորիզոնականում է գտնվում Միացյալ Թագավորությունը` 33.513 հազար ԱՄՆ դոլար ցուցանիշով: Անգլիայում ծառայությունները կազմում են ՀՆԱ-ի մոտ 75%-ը: Իսկ Լոնդոնը հանդիսանում է աշխարհի 2-րդ մեծագույն ֆինանսական կենտրոնը Նյու Յորքից հետո: Միջին տարեկան եկամուտներն այս երկրում կազմում են 44.743 հազար ԱՄՆ դոլար, իսկ պահումները` 25.1%:

5-րդ հորիզոնականում Ավստրալիան է` 34.952 հազար ԱՄՆ դոլար ցուցանիշով: Ավստրալիայի քաղաքացիների տարեկան եկամուտները կազմում են 44.983 հազար ԱՄՆ դոլար, իսկ պահումները` 22.3%:

4-րդ հորիզոնականում է գտնվում Շվեյցարիան` 35.471 հազար ԱՄՆ դոլար ցուցանիշով: Շվեյցարիան ունի զարգացած բանկային և ապահովագրական համակարգ, տուրիզմի ոլորտ, առողջապահական և դեղագործական սարքերի և ապրանքների արտադրություն և այլն: Վերջինիս քաղաքացիների տարեկան եկամուտները կազմում են 50.242 հազար ԱՄՆ դոլար, իսկ պահումները` 29.4%:

3-րդ հորիզոնականում է գտնվում Լյուքսեմբուրգը` 37.997 հազար ԱՄՆ դոլար ցուցանիշով: Այն ունի զարգացած բանկային և ֆինանսական համակարգ, հսկայական ներդրումային հիմնադրամներ և իր այս ոլորտով զիջում է միայն ԱՄՆ-ին: Լյուքսեմբուրգի քաղաքացիների տարեկան եկամուտները կազմում են 50.847 հազար ԱՄՆ դոլար, իսկ պահումները` 28.1%:

2-րդ հորիզոնականում է գտնվում Իռլանդիան` 41.170 հազար ԱՄՆ դոլար ցուցանիշով: Այն ունի գիտելիքահենք տնտեսություն, որը կենտրոնացած է բարձր տեխնոլոգիական ծառայությունների և արդյունաբերության վրա: Իռլանդացիների տարեկան եկամուտները կազմում են 50.764 հազար ԱՄՆ դոլար, իսկ պահումները` 18.9%: Եվ չնայած տարեկան եկամուտներով այն զիջում է Լյուքսեմբուրգին, այնուամենայնիվ պահումների քիչ լինելու շնորհիվ գտնվում է 2-րդ հորիզոնականում:

1-ին հորիզոնականում է գտնվում ԱՄՆ-ը` 42.050 հազար ԱՄՆ դոլար ցուցանիշով: Այն ունի կապիտալի և վառելիքաէներգետիկ ռեսուսրների վրա հիմնված տնտեսություն: ԱՄՆ-ում բավականին զարգացած են նաև ենթակառուցվածքները: Ամերիկացիների տարեկան եկամուտները կազմում են 54.450 հազար ԱՄՆ դոլար, իսկ պահումները` 22.8%:

Իսկ ինչպիսին է Հայաստանյան իրականությունը: Ըստ ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակվող Երևան քաղաքի և ՀՀ մարզերի աշխատավարձերի տվյալների , 2014թ.-ի դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում կազմել է մոտ 190.0 հազար ՀՀ դրամ, իսկ ոչ պետական կամ մասնավոր հատվածում` 247.0 հազար ՀՀ դրամ: Ըստ մարզերի 2014թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների տվյալների պետական հատվածի առաջատարն է եղել Երևանը` 170.0 հազար ՀՀ դրամ, իսկ ամենավերջին տեղում է եղել Վայոց Ձորը` 102.0 հազար ՀՀ դրամ: Ոչ պետական հատվածում 2014թ.-ի հունվար-նոյեմբերին ամենահարուստ մարզն է եղել Սյունիքը` 285.0 ՀՀ դրամ, որը բացատրվում է հանքարդյունաբերության հսկաների կենտրոնացվածության հանգամանքով, իսկ վերջին հորիզոնականում է գտնվել Արագածոտնը` 158.0 հազար ՀՀ դրամով:
Կարելի է ասել, որ ՀՀ-ում տարեկան աշխատավարձերը տատանվում են 2.5-7.0 հազար ԱՄՆ դոլարի շրջանակներում:

Աղբյուրներ՝ www.therichest.com; www.armstat.am

 

ԲԱՐՈՄԵՏՐ

09:55 Փետրվար 18, 2015

Ամենաընթերցված նյութեր