Նախընտրելի կաթնամթերք արտադրողները և կաթնամթերքի սպառումը

ՀՀ տնտեսության առավել կարևոր բնագավառներից մեկը համարվում է ագրոպարենային համակարգը: Կաթի և կաթնամթերքի արտադրությունը ագրոպարենային համակարգի, մասնավորապես՝ սննդարդյունաբերության առաջատար ճյուղերից է:

Կաթի արտադրությունը Հայաստանում վերջին 15 տարիների ընթացքում աճել է 34%-ով:

ՀՀ-ն ունի կաթի և կաթնամթերքի արտադրության շուրջ 38 գլխամասային գործարաններ իրենց ենթաճյուղերով, թեև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊ) տարբեր տարիներին հայտարարել է, որ այս ոլորտում մի քանի գերիշխող տնտեսվարողներ կան:

Քանի որ շուկան իրենից ներկայացնում է ապրանք արտադրողների և սպառողների միջև գոյություն ունեցող կապերի և հարաբերությունների ամբողջություն, մեզ հետաքրքրեց բնակչության կողմից առավել ընդունելի ապրանքանիշների բացահայտումը: Հարցումն անցկացրել է ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական թիմը 2014թ. նոյեմբեր ամսին Երևան քաղաքում: 

Անհրաժեշտ է նաև նշել, որ կաթնամթերքի սպառման տարեկան ֆիզիոլոգիական նորմաները բնակչության 1 շնչի հաշվով կազմումէ392կգ, իսկ մեր հասարակության անդամները սպառում են միջինում 178 կգ, ինչը նորմայի մոտ 50% է:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

18:03 Նոյեմբեր 24, 2014

Ամենաընթերցված նյութեր