Նախագծի մասին

Աշխարհում ամեն ինչ չափելի է. հենց այս թեզն է ընկած տվյալ նախագծի հիմքում: Անշուշտ, հնարավոր է չափել ցանկացած` անգամ խիստ անչափելի թվացող իրողությունները: Ամբողջ խնդիրը նրանում է, թե ով և ինչպես է չափում: Ժամանակակից մարդը խճճվել է տարաբնույթ թվերի, տոկոսների, տվյալների հորձանուտում: Հաճախ նա չի հասկանում, թե որ թվի տակ իրականում ինչ է թաքնված` տենդենցը չի զանազանում օրինաչափությունից, աճը` անկումից, դրականը` բացասականից: Արդյունքում ցանկացած թվային արտահայտություն նրա համար դառնում է առեղծվածային մի բան, որը այսպես կոչված "թվանկարիչներին" հնարավորություն է տալիս թվային լեգենդներ մատուցել` կիրառելով ուղեղների լվացման հայտնի և անհայտ տեխնոլոգիաներ:

Վերջին տարիներին իրականացված հետազտությունները վկայում են, որ քաղաքակիրթ աշխարհում, տարբեր գնահատականներով մարդկանց գրեթե կեսը առանձնապես չի վստահում հասարակական կարծիքի ուսումնասիրության տվյալներին: Տարբեր գնահատականներով այդ անվստահության ինդեքսը տարբեր երկրներում տատանվում է 20-50 տոկոսի սահմաններում: Հայաստանի պարագայում, կարծում ենք ցուցանիշը ավելի մոտ է վերջին թվին: 

Այս նախագծի իրականացման գաղափարը նախևառաջ ակտուալ դարձավ հատկապես թվերի մեկնաբանման, այլ կերպ ասած՝ չափման ենթարկված իրողությունների վերլուծության և բացառապես դրա վրա հիմնված գնահատականների և եզրակացությունների առումով:

barometer.am-ը տեղեկատվական-վերլուծական էլեկտրոնային ռեսուրս է, որն աշխատում է ԽՆԴԻՐ-ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ-ԳՆԱՀԱՏԱԿԱՆ/ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ քառամիասնության սկզբունքով: Այն իր հետազոտավերլուծական նյութերով փորձելու է բացահայտել հետաքրքիր տենդենցներ և կատարել ծանրակշիռ հիմանավորումներով կանխատեսումներ:

ԲԱՐՈՄԵՏՐԻ բազմապրոֆիլ հետազոտական և վերլուծական աշխատանքներն իրականացվում են ավելի քան 10 տարվա համապատասխան փորձառություն ունեցող, հիմնականում սոցիոլոգներից, քաղաքագետներից և տնտեսագետներից կազմված մասնագիտական թիմի կողմից:

ԲԱՐՈՄԵՏՐԸ բաց է նաև սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտություններ իրականացնող այլ մասնագիտացված կազմակերպությունների համար՝ քանակական և որակական հետազոտությունների հետաքրքիր տվյալների հրապարակման առումով:

 

ԲԱՐՈՄԵՏՐ